Ինչ ունեցվածք է հայտարարագրել դատարանների դիմաց ակցիաներից վախեցողներին «չիշիկ խմելու» խորհուրդ տված դատավորը

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Լեզվի պետական կոմիտեի նախկին նախագահ Սերգո Երիցյանի որդին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը, որն իր ֆեյսբուքյան էջում վարչապետ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու կոչին ի պատասխան իր «վախեցած ընկերներին խորհուրդ էր տվել չիշիկ խմել», 2019 թվականի մարտի 18-ին ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը։

Հայտարարատու տարվա սկզբում դատավոր Երիցյանն ունեցել է 23 մլն 591 հազար դրամ փոխառություն, որը տարվա վերջում կազմել է 85 մլն 301 հազար դրամ։ Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը կազմել է  4 մլն 992 հազար դրամ, ԱՄՆ դոլարով  նրա դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 105 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում՝ 2000 ԱՄՆ դոլար։

Դատավորի դրամական միջոցների չափը հարկային տարվա սկզբում կազմել են 53 մլն դրամ, տարվա վերջում՝ 91 մլն դրամ։ 2018 թվականի սկզբում դատավոր Երիցյանն ունեցել է 147  հազար ԱՄՆ դոլար, որը հայտարարատու տարվա վերջում դարձել է 38 հազար դոլար։ Երիցյանը նաև տարվա սկզբում հայտարարագրել է  8000 եվրո, իսկ տարվա վերջում այն  դարձել է 1300 եվրո։

Որպես աշխատանքի վարձատրություն Սարգիս Երիցյանը հայտարարագրել է 11 մլն 858 հազար դրամ։

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը չի հայտարարագրել ոչ անշարժ,  ոչ էլ շարժական գույք: Թանկարժեք հավաքածուներ ևս Սարգիս Երիցյանի հայտարարագրում նշված չեն։

Նշենք, ոչ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը կազմում է 838 հազար 400 ՀՀ դրամ:

Հավելենք, որ 1983 թվականին ծնված Սարգիս Երիցյանը դատավոր է սկսել աշխատել 2011 թվականից և փաստորեն աշխատանքային այս 8 տարիների ընթացքում պատկառելի կարողություն է կուտակել։

Հիշեցնենք, որ նա 2011 թվականին նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և այդ պաշտոնին մնացել մինչև 2016 թվականը։

2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: Սագիս Երիցյանը բանակում չի ծառայել։

 

 

Աղավնի Սուքիասյան